Սենատոր Փիթերսը կոչ է անում անհապաղ դադարեցնել ԱՄՆ աջակցությունը Ադրբեջանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ սենատոր Գարի Փիթերսը դատապարտել է Ադրբեջանի չհրահրված հարձակումը Հայաստանի վրա՝ կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին և անհապաղ դադարեցնել Միացյալ Նահանգների աջակցությունը այդ երկրին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ սենատոր Փիթերսը այդ մասին գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

«Ծայրաստիճան մտահոգված եմ Հայաստանի վրա Ադրբեջանի չհրահրված հարձակման մասին հաղորդումներով: Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանին Հայաստանի ինքնիշխանությունը ոտնահարելու և այս անընդունելի հարձակումների համար: Դա պետք է ներառի Ադրբեջանին Միացյալ Նահանգների աջակցության անհապաղ դադարեցումը», - հայտարարել է ամերիկացի սենատորը:

Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 49 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում ժամը 18:00-ի դրությամբ շարունակում է լարված մնալ: Թորոսյանի խոսքով՝ հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Հայերեն English Русский

Իրանը չորս երկրի նավերին ազատել է Հորմուզի նեղուցով անցնելու սահմանափակումներից

Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին Ապարան-Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հիշատակը

Թրամփը հիշեցրել է դեմոկրատներին, որ վետոյի իրավունք ունի

Թուրքիայից մինչև Բրյուսելի Լուիզի պողոտա․արհեստավորի պատմություն, որը երբեք չի մոռացել իր հայկական արմատները

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունով «Տելեգրամ»-ում կեղծ օգտահաշիվ է բացվել

Խուզարկություններ են իրականացվում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում, նրանց հետ կապվող այլ հասցեներում

Ծխախոտից հրաժարվելը ոչ միայն անհատական կամքի, այլև առողջապահական համակարգի պատասխանատվություն

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցի շրջանում չորս լցանավ է պայթել ականների վրա