Հասարակական

Մակրոնը կոչ է արել հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը

2 րոպեի ընթերցում

Մակրոնը կոչ է արել հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ելիսեյան պալատը:

Նշվում է, որ Ֆրանսիան իրավիճակը կփոխանցի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին, որտեղ Մակրոնը ներկայումս նախագահում է:

Հայտարարության մեջ նշվում է, որ նախագահ Մակրոնը պատրաստակամ է աջակցել կողմերին, որպեսզի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր հարցերը լուծվեն բացառապես բանակցությունների միջոցով:

«Նա շարունակելու է ակտիվորեն աջակցել դրան ՝ բոլոր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ համատեղ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Այս պահի դրությամբ հայկական կողմը պաշտպանության նախարարության կողմից հաստատված 49 զոհ ունի: ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ: Հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ։ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները շարունակում են ողջ ծավալով կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում