Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Նա հավելեց, որ զոհերի և վիրավորների տվյալներն այս պահին ճշտվում են։
Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի կեսգիշերն անց հրետանային միջոցների ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածներում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Մասնավորապես, հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: