Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության քառակի չեմպիոն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության քառակի չեմպիոն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ: Հայ ըմբիշը հաղթանակ տոնեց 5:1 հաշվով:

Աշխարհի այս առաջնությունում Ալեքսանյանը մեկնարկել էր որակավորման փուլից, սակայն առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել էր պայքարից: 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ էլ ուժերը չափելով Ղրղզստանից Բեկսուլթան Մախմուդովի հետ` հաղթել9:0 հաշվով: Կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը մրցում էր աշխարհի ներկայիս չեմպիոն Մոհամադխադի Աբդուլահ Սարավիի հետ: Հայ ըմբիշը հաղթել էր 3:1 հաշվով:

Արթուր Ալեքսանյանը Ռիո-2016-ի ոսկե, Տոկիո-2020-ի արծաթե և Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր է: Ալեքսանյանն աշխարհի չեմպիոն է դարձել 2014, 2015, 2017 թվականներին: Նա երկու անգամ նվաճել է ԱԱ-ի արծաթե մեդալը (2013, 2019): Հայ ըմբիշը Եվրոպայի 5-ակի հաղթող (2012, 2013, 2014, 2018, 2020 թվականներ) և Եվրոպական խաղերի չեմպիոն է:

Հայերեն العربية

Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է

Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է

23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին