Հասարակական

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած լուրը հայկական կողմից սահմանին կրակ բացելու մասին

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի տարածած լուրը հայկական կողմից սահմանին կրակ բացելու մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ի երեկոյան կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Սեպտեմբերի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում