Սպորտ

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանն աշխարհի առաջնության եզրափակիչում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ ԱԱ-ի եզրափակիչ: Կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը մրցում էր աշխարհի ներկայիս չեմպիոն Մոհամադխադի Աբդուլահ Սարավիի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով:

Եզրափակիչը կկայանա սեպտեմբերի 12-ին:

Ալեքսանյանը մեկնարկել էր որակավորման փուլից, սակայն առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել է պայքարից: 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ էլ ուժերը չափելով Ղրղզստանից Բեկսուլթան Մախմուդովի հաղթեց 9:0 հաշվով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում