Հասարակական

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած լուրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած տեղեկատվությունը, թե Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներըսեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մասին հաղորդագրություն է տարածել:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է տարածել

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում