Փաշինյանը հանձնարարել է ժամանակին բացված, սակայն կիսատ մնացած, չշահագործվող հանքերի համար նոր ներդրողներ գտնել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ժամանակին բացված, հետո կիսատ մնացած, հիմա չշահագործվող հանքերի համար գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել դրանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Վլադիվոստոկում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով ներկաներից մեկի հարցին, թե արդյոք բոլոր հանքերն են հանձնված, թե կան այնպիսիները, որոնց տենդերին կարելի է մասնակցել:

«Հայաստանում կան հանքեր, որոնք ժամանակին բացվել են, մի քիչ շահագործվել են, կիսատ են մնացել: Հիմա ես հանձնարարել եմ, որ ինչքան բացված կիսատ հանքեր կան, որոնք չեն շահագործվում, գտնել նոր ներդրողներ, իրենց աջակցությամբ շահագործել»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծեց, որ Հայաստանի ամենախոշոր ձեռնարկությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որը մոտ 20 տարի առաջ օտարվել էր, մինչև այդ ամբողջությամբ պետական էր: «Հիմա մեր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց: Եվ այսօր ՀՀ-ն այդ գործարանի 21 տոկոս սեփականատեր է: Ընդ որում, ես կարծում եմ, որ 20-25 տոկոսը բավարար է, քանի որ մասնավորն ավելի լավ կաշխատեցնի»,-նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը շատ լավ գործընկերներ ունի, որոնց հետ աշխատում է, որ գործարանն առավել արդյունավետ լինի:

Հայերեն Español Русский

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով