Հասարակական

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2329 դեպք. մահացել է 7 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2329 դեպք. մահացել է 7 մարդ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2329 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 436 հազար 727-ի, որից 423 հազար 329-ը`առողջացման, 8662-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 243 քաղաքացի, մահացել է 7 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3016 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 736 թեստավորում,

Թեստավորումներիընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 191 հազար 200 -ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում