Հասարակական

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել. ՀՀ ՊՆ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություններ տարածել. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա մեջ երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվում է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 4-ի երեկոյան՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, տարածել է հերթական ապատեղեկատվությունը:

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել:

Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հատարարությունը, թե իբրՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 3-ին և 4-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ են բացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում