Հասարակական

Fly Arna-ն ազդարարում է Երեւանից Սոչի չվերթների մեկնարկը

1 րոպեի ընթերցում

Fly Arna-ն ազդարարում է Երեւանից Սոչի չվերթների մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը սեպտեմբերի 23-ից կմեկնարկի իր չորրորդ կանոնավոր չվերթը՝ Երեւանից Սոչի:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Սոչիի միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երեք չվերթ կիրականացվի:

«Մոսկվայից հետո Սոչին Ռուսաստանի Դաշնության երկրորդ քաղաքն է, որտեղ Fly Arna-ն ուղիղ թռիչքներ կիրականացնի։ Չափազանց հպարտ ենք մեր չվերթային ցանցի հերթական ընդլայնմամբ, ինչը մեր ուղեւորներին հնարավորություն կտա ճամփորդել Սոչի գործնական եւ հանգստի նպատակներով», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Նշվում է, որ FlyArna-ն շուտով կհայտարարի նոր ուղղությունների մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում