Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով դպրոց կհաճախեն 40 հազար առաջին դասարանցիներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի սեպտեմների 1-ին նախնական տվյալներով դպրոց կհաճախեն մոտ 40 հազար առաջին դասարանցիներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից նշեցին, որ այս տարի դպրոցներում առաջին դասարան կհաճախեն 2016 թվակին ծնված երեխաները, ըստ որի ակնկալվում է, որ առաջին դասարանցիների նախնական թիվը կլինի մոտ 40 հազար: Նախարարությունից հավելեցին, որ վերջնական թիվը պարզ կդառնա սեպտեմբերի 10-ին, երբ դպրոցները ավարտած կլինեն էլեկտրոնային համակարգում վերջնական տվյալների մուտքագրումը:

Ըստ գնահատման թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) հրապարակած տվյալների՝ միասնական քննություններին մասնակցել են 11 587 դիմորդներ, որոնցից բուհ են ընդունվել 7 246-ը , անբավարար է ստացել 3 076 հոգի: Բուհ դիմած, միասնական քննություններին մասնակցած և դրական միավորով չընդունված դիմորդների թիվը կազմում է 791: Ըստ տվյալների՝ ընդունելության հիմնական փուլի արդյունքներով բուհերին տրամադրված 1 918 անվճար տեղերից համալրվել էր 1 433-ը, իսկ 21 761 վճարովի տեղերից՝ 6 518-ը. 550 անվճար ու ավելի քան 15 հազար վճարովի տեղ մնացել է թափուր: Ընդունելության քննության մրցույթի երկրորդ փուլին՝ թափուր մնացած տեղերի համար, արդեն հանձնված քննությունների արդյունքներով, հայտագրվել է 772 դիմորդ: Նրանցից 755 -ն ընդունվել է նշած մինչև 6 մասնագիտություններից մեկով, 17-ը չեն ընդունվել:

Հայերեն English Español Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ