STARMUS

STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները Հայաստանում դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար

4 րոպեի ընթերցում

STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները Հայաստանում դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով` բացահայտելով տիեզերքի գաղտնիքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փառատոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ծրագրի շրջանակներում բանախոսները դասախոսություններով հանդես կգան Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Հայ֊ռուսական համալսարանում, Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Երևանի «Հայբուսակ» համալսարանում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում, Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայում (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), Հայաստանում ՄԱԿ֊ի գրասենյակում, ««Քվանտ» վարժարանում, Ֆիզմաթ դպրոցում, Ա. Շիրակացու անվան ճեմարանում, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, Այբ դպրոցում, Գյումրիում՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տեխնոլոգիական կենտրոնում, Լոռիում՝ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, Վանաձորում՝ ԼՈՖԹ-ում։

Նշվում է, որ կրթական հաստատությունների ուսանողները բացառիկ հնարավորություն կունենան ունկնդրելու աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, աստղաֆիզիկոսների, ինչպիսիք են Ջիմ Բաղյանը, Գարիկ Իսրաելյանը, Քիփ Թորնը, Չառլի Դյուկը, Նագին Կոքսը, Ժոել Փարքերը, Դեյվիդ Այքերը, Թոնի Ֆադելը, Դոննա Սթրիքլենդը, Ժան֊Ժակ Դորդեյնը և այլք։

Հանրայնացման ծրագրի մեջ ներառված բազմազան և հետաքրքաշարժ թեմաները վստահաբար ոգեշնչման աղբյուր կդառնան երիտասարդների համար` էլ ավելի մեծացնելով նրանց սերը և հետաքրքրությունը գիտության հանդեպ։

STARMUS փառատոնը մինչ այս անցկացվել է Թեներիֆեում (Կանարյան կղզիներ, Իսպանիա), Նորվեգիայում, Շվեյցարիայում:

Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնը անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։

STARMUS աշխարհահռչակ փառատոնը կապված է Ստիվեն Հոքինգի, Բրայան Մեյի, Ալեքսեյ Լեոնովի և աշխարհահռչակ այլ հայտնի անունների հետ, անցկացվում 2011 թվականից և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները։

STARMUS փառատոնը հիմնադրվել է աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանի և լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյի կողմից՝ դառնալով համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների մտածողների, գիտության մշակույթի ու արվեստի գործիչների միավորող հարթակ, որի շրջանակներում նրանք հանրության հետ կիսվում են իրենց գիտելիքներով, փորձով ու նորագույն հայտնագործություններով։ Նրանց միավորումը մեկ հարթակի շուրջ հնարավոր է դարձնում մեր ժամանակների խնդիրների վերհանումն ու լուծումների շուրջ քննարկումները։

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

Տնտեսություն

Fitch-ը հաստատել է Հայաստանի տնտեսական վարկանիշը «BB-» մակարդակում՝ կայուն հեռանկարով

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Հայաստան

ՀՀ ՄԻՊ-ը ելույթ է ունեցել «Առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Սպորտ

Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի թիմին

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ  կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

Հայաստան

Գյումրին ու Վանաձորը առաջին անգամ կհամալրվեն էլեկտրական ավտոբուսներով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում