Հասարակական

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2124 դեպք. մահացել է 7 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է Covid-19-ի 2124 դեպք. մահացել է 7 մարդ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 434 հազար 398-ի, որից 421 հազար 316-ը`առողջացման, 8655-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահացել է 7 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 131 թեստավորում,

Թեստավորումներիընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 184 հազար 464 -ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում