Հասարակական

Վախճանվել է Խաչիկ Ստամբոլցյանը

1 րոպեի ընթերցում

Վախճանվել է Խաչիկ Ստամբոլցյանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 28-ի առավոտյան 81 տարեկան հասակում վախճանվել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի ԶԼՄ-ները։

Նշվում է, որ Խաչիկ Ստամբոլցյանը ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Նա Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ էր։ Աշխատանքային գործունեությունը ծավալել է ՀՀ ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում։ Հատկապես Հայաստանի անկախացման տարիներին վարել է ակտիվ քաղաքական-հասարակական գործունեություն։
Կարդացեք հոդվածը` EspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում