Հասարակական

ՀՀ հատուկ ներկայացուցիչը ցավակցել է թուրք գործընկերոջը՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ հատուկ ներկայացուցիչը ցավակցել է թուրք գործընկերոջը՝ Թուրքիայում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ցավակցել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին՝ այդ երկրում տեղի ունեցած խոշոր ավտովթարների կապակցությամբ։

Ռուբեն Ռուբիյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Գազիանթեփում և Մարդինում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Վիրավորներին շուտափույթ ապաքինում»։

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում