ՀՀ ոստիկանության և Բելառուսի ՆԳՆ պատվիրակությունները ներկայացրել են կիբեռհանցավորության դեմ պայքարում հաջողությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով oգոստոսի 18-ին Հայաստան է ժամանել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ կիբեռհանցավորությանը հակազդման գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Վյատկինի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պատվիրակությանն ընդունել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը:

«Աշխատանքային հանդիպմանը մասնակցում էին նաև քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները:

Քննարկվեցին ժամանակակից կիբեռտիրույթում առկա սպառնալիքներն ու մարտահրավերները, փորձի փոխանակման նպատակով ներկայացվեցին կիբեռհանցավորության դեմ պայքարում երկու երկրների հաջողությունները:

Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման պայմաններում ոչ մի երկիր ի զորու չէ միայնակ հակազդել կիբեռհանցագործություններին, և այս ուղղությամբ միջազգային համագործակցության հետագա ամրապնդումն այլընտրանք չունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր ևս:

Բելառուսական պատվիրակությունը եղել է նաև Քրեական ոստիկանության օպերատիվ-հետախուզական տեղեկատվության և համակարգչային հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում, ծանոթացել ստորաբաժանման աշխատանքին:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ Բելառուսի ՆԳՆ պատվիրակության այցը շարունակվում է:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել