Հասարակական

«Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

«Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս պահի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած է համարվում 2 անձ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը:

« Անհետ կորածների թվում կա փոփոխություն, ներկայում ունենք փաստացի երկու անհետ կորած, 16 հայտնաբերված դի, որից մեկի ինքնությունը չի պարզվել: Այսինքն՝ ենթադրելի է, որ երկու անհետ կորածներից մեկի ինքնությունը պարզվի, կմնա մեկ անհետ կորած»,- ասաց Փամբուխչյանը:

Նախարարի խոսքով՝ ենթադրաբար անհետ կորած համարվող ՌԴ քաղաքացու հետ հարազատները կապ են հաստատել և պարզվել է, որ լրիվ այլ պայմաններում վիրահատվել է և հիվանդանոցում է:

Ավելի վաղ, որպես անհետ կորած էին համարվում 3 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում