Հասարակական

Ոստիկանությունը պարզել է պայթուցիկի առկայության մասին ահազանգեր հնչեցրած անձի ինքնությունը

1 րոպեի ընթերցում

Ոստիկանությունը պարզել է պայթուցիկի առկայության մասին ահազանգեր հնչեցրած անձի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը պարզել է վերջին օրերին Երևանում ու Գյումրիում մի շարք շենքերում պայթուցիկի առկայության մասին ահազանգեր հնչեցրած անձի ինքնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, Գյումրիի 63-ամյա քաղաքացին ոստիկանության Մուշի բաժնում հայտնել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և չգիտակցելով արարքը՝ զանգել է ոստիկանություն, սակայն հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում:

Կազմված փաստաթղթերն ու քաղաքացին ներկայացվել են նախաքննական մարմին:

Օգոստոսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ պատրաստվում է պայթեցնել Ազգային ժողովի շենքը:

Քաղաքացին զանգել է նաև 911 ծառայություն և հայտնել, որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:Նա նույնաբովանդակ ահազանգ է հնչեցրել նաև օգոստոսի 16-ի ժամը 12.06-ին,որ կպայթեցնի Գյումրիի հարկայինի շենքը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում