«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հենց նոր փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս երկու մարմին»,-հայտնել է Կոստանյանը՝ նշելով, որ զոհերի թիվը հասել է 10-ի:
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են։