Հասարակական

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը 19-ն է

1 րոպեի ընթերցում

«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով անհետ կորածների թիվը 19-ն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհաշիջման և որոնողական աշխատանքները շարունակվում են, ԱԻՆ«911» թեժ գծին ստացված զանգերի արդյունքում անհետ կորածների թիվը պարբերաբար փոփոխվում է: Ներկա պահին անհետ կորած է համարվում 19 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քիչ առաջ հրապարակված 18 անհետ կորած համարվող քաղաքացիների անունների կողքին ավելացել է ևս մեկի՝ 1997 թվականին ծնված Մելինե Տալոյանի անունը: Մահացել է 6 մարդ:

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը քաղաքացիներին տեղում ցուցաբերում է հոգեբանական աջակցություն։ Քաղաքացիներըհոգեբանական աջակցությունկարող են ստանալ նաև զանգահարելով«911» թեժ գիծ։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում