Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում. հայտնաբերվել է 375 խախտում

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններն օգոստոսի 10-ի երեկոյան ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Մեկնարկից առաջ անձնակազմը հրահանգավորվել է։ Ուժեղացված ծառայության նպատակները անձնակազմին ներկայացրել են պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանն ու Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը։

Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 375 խախտում, այդ թվում՝ ոչ սթափ՝ 30, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 18 անձի։ 21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա կայանված է եղել մայթին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ պարեկները ուշադրություն են դարձրել նաև չթույլատրվող հատվածներով փողոցը հատելու դեպքերին։ 8 անձ տուգանվել է այդ խախտման համար։

Նշվում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով պարեկները ձերբակալել ու բաժիններ են տարել յոթ անձի։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել