Տնտեսություն

Լաստանավային հաղորդակցության չվացուցակը շուտով կհրապարակվի. Վահան Քերոբյան

2 րոպեի ընթերցում

Լաստանավային հաղորդակցության չվացուցակը շուտով կհրապարակվի. Վահան Քերոբյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական լաստանավի գործարկման շուրջ աշխատանքները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մենք հիմա վերջնական աշխատանք ենք անում, շուտով կհրապարակվի չվացուցակը»,– ասաց նա։

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ դիտարկվում է Փոթիի նավահանգստից օգտվելու տարբերակը։

«Դա հեշտ հարց չէ, հատկապես որ զուգորդվում էր այսպիսի ծանր աշխարհաքաղաքական փոփոխություններով ու ճնշմամբ, բայց, այնուամենայնիվ, մեր աշխատանքը, հույս ունենք, շատ շուտով արդյունք կտա»,– ասաց նախարարը։

Ավելի վաղ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Քերոբյանը հայտնել էր, որ լաստանավային հաղորդակցությունը կգործարկվի օգոստոսին:«Կարծում եմ՝ մենք այս ամիս անպայման կգործարկենք: Կարծես թե բոլոր խնդիրները լուծվել են: Եվ հիմա միակ խնդիրը, որ դեռևս պետք է համաձայնեցվի, այն է, որ յուրաքանչյուր ապրանքի մասով պետք է օնլայն ռեժիմով թույլտվություններ ստանանք, որ կարողանանք այս կամ այն բեռն անցկացնել: Իսկ ընդհանուր առմամբ մենք կարծես թե արդեն պատրաստ ենք նրան, որ չվացուցակը հրապարակենք: Մոտակա օրերի ընթացքում դա տեղի կունենա»,- ասել էր նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում