Հասարակական

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում տեղի ունեցող զարգացումներով և զսպվածության կոչ է անում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգված է ԼՂ-ում տեղի ունեցող զարգացումներով և զսպվածության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածության աճի մասին հաղորդագրություններով և կողմերին զսպվածության կոչ է անում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ լարվածության մասին վերջին հաղորդագրություններին: Մենք հիմա չենք կարող ստուգել այդ տվյալները», - ասել է Դյուժարիկը:

Նա նաև հավելել է. «Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել և բոլոր առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով»:

Օգոստոսի 3-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը հարձակվել և թիրախավորել են Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը իր տեղեկագրում արձանագրել է, որ հրադադարը խախտել է հենց Ադրբեջանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում