Հասարակական

2022-ին Հայաստանն ամենից շատ զբոսաշրջիկներ է ընդունել ՌԴ-ից, Իրանից, Գերմանիայից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է 590 հազար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը նշեց, որ այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նկատելի աճել է:

«Ամենից շատ զբոսաշրջիկներ Հայաստան գալիս են մեր թիրախային շուկաներից՝ Ռուսաստանից՝ մոտ 56 տոկոս: Այնուհետև հաջորդում են Իրանը, Գերմանիան, Վրաստանը, ԱՄՆ-ն: Զբոսաշրջային տարբեր պրոդուկտներով ու առաջարկներով փորձում ենք ակտիվացնել ինչպես մեր ավանդական թիրախային շուկաները, այնպես էլ նոր ուղղություններ ներգրավել»,-ասաց Սիսիան Պօղոսեանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի խոսքով՝ համավարակով պայմանավորված Հայաստանում զբոսաշրջային ցուցանիշները զգալի նվազել էին, սակայն այս տարվա ակտիվությունը վկայում է այն մասին, որ տեմպերը քիչ-քիչ վերականգնվում են: Սիսիան Պօղոսեանը նշեց, որ դեպի Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից որպես նոր ուղղություններ նախանշել են Ֆրանսիան ու ԱՄԷ-ն: Այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է նախատեսվում: ԱՄԷ-ի քաղաքացիների համար արդեն դյուրացվել է վիզա ստանալու գործընթացը: Վերջերս վիզա ստանալու գործընթացը դյուրացվեց նաև Եգիպտոսի քաղաքացիների համար: Առաջիկայում նախատեսվում է փոխադարձ ճանաչողական այցեր տուրօպերատորների մասնակցությամբ:

Զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից կարևորվում է զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, խոշոր միջոցառումների, մրցաշարարերի, համերգային ծրագրերի անցկացումը:

Հայերեն English Español Русский

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին