Հասարակական

Կոտայքի մարզպետն ու Իրանի դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզպետն ու Իրանի դեսպանը քննարկել են մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Աբբաս Բադախշան Զոհուրիին և նրա գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարզպետը գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:

«Լիարժեք կիսում եմ պարոն դեսպանի այն համոզմունքը, որ մեր մարզն ունի հսկայական պոտենցիալ ու հնարավորություններ և պետք է ամրապնդել ու հնարավորինս սերտացնել փոխադարձ շփումները և համագործակցությունը՝ այդ հնարավորությունները դարձնելով զարգացման ռեալ գործողություններ: Մի շարք ուղղություններով քննարկումներ ենք ծավալել, նախանշել այն ուղիներն ու ոլորտները, որոնք կապուղի կդառնան մարզի և Իրանի տարբեր նահանգների միջև հարաբերությունների հաստատման գործում»,-նշել է Ահարոն Սահակյանը:

Մասնավորապես, առանձնացվել է զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, ինտենսիվ այգիների հիմնումը, կրթությունը, մշակույթ և սպորտ: Դիտարկվել է Կոտայքում և Իրանի որևէ նահանգում ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությունը, ընդգծվել է փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում