Հասարակական

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան

4 րոպեի ընթերցում

FLYONE ARMENIA ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ դեպի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:FLYONE ARMENIA ավիաընկերությունը ավելացնում է դեպի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա իրականացվող չվերթների թիվը։ Այսուհետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից FLYONE ARMENIA-ն կիրականացնի նաև չվերթներ դեպի Միխայիլ Լոմոնոսովի անվան «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան՝ շաբաթական 5 չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ և կիրակի օրերին` հարմար չվացուցակով և յուրաքանչյուրի համար մատչելի գնով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեցինFLYONE ARMENIA ավիաընկերությունից:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց.

«FLYONE ARMENIA ավիաընկերությունը տալիս է Երևան-Դոմոդեդովո-Երևան չվերթների մեկնարկը․ սա դեպի Ռուսաստանի մայրաքաղաք մեր երկրորդ ուղղությունն է․ ինչպես գիտեք՝ FLYONE ARMENIA-ն օրական 2 չվերթ իրականացնում է դեպի Վնուկովո միջազգային օդանավակայան, և շաբաթական 5 չվերթ կիրականացնի դեպի Դոմդեդովա միջազգային օդանավակայան: Մեզ թվում է, որ այս ուղղությունը ևս լինելու է հաջողված և պահանջված, թե´ մեր հայրենակիցների, թե´ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, թե´ Հայաստանը իրենց ճամփորդությունը շարունակելու հանգրվան համարող մարդկանց համար` խթանելու է, թե´ զբոսաշրջությունը, թե’ գործարար և մարդկային կապերը՝ էլ ավելի ամուր կապելով մեր երկու բարեկամ պետությունների մայրաքաղաքներն իրար: Կարծում ենք նաև պահանջված կլինի այն առումով, որ Դոմոդեդովոն հնարավորություն է տալիս շատ ավելի լայն տրանզիտային աշխարհագրության միանալ, որը նաև Ռուսաստանի այլ քաղաքաներ այդ օդանավակայանի միջոցով կկապի Երևանին»:

Անդրադառնալով ավիաընկերության թռիչքների աշխարհագրության ընդլայնմանը՝ Ա․ Անանյանը հավելեց․ «Հուսով ենք, որ կուրախացնենք մեր ուղևորներին դեպի ՌԴ այլ քաղաքներ չվերթներով նույնպես, ինչպիսիք են Միներալնիյե Վոդին, Եկատիրինբուրգը, Նովոսիբրիսկը, գիտեք նաև որ չվերթներ իրականացվում են դեպի Սանկտ Պետերբուրգ և Սոչի, այս առումով դեպի ՌԴ մեր չվերթային աշխարհագրության ընդլայնումը մեզ համար շատ կարևոր է»։

FLYONE ARMENIA-ի բոլոր տոմսերը և հավելյալ ծառայությունները հնարավոր է ձեռք բերել www.flyone.am կայքում կամ բջջային հավելվածում, որը հասանելի է Google App-ում կամ App Store-ում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

FLYONE ARMENIA ընկերության մասին

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։ Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Սոչին, Քիշնևը, Փարիզը, Լիոնը, Թբիլիսին և Ստամբուլը։

Ավիաընկերության նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 օդանավերից։ Դրանք համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA Security-ի բոլոր չափանիշներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում