Հասարակական

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական սադրանքի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Վիրավոր զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղը Արցախի ՊԲ-ն հաղորդել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում