Հասարակական

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1434 դեպք, մահացել է 2 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1434 դեպք, մահացել է 2 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 6487 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1434 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 2 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 908: Ներկայում բուժում է ստանում 1666 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 161 հազար 172 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 426 հազար 799 դեպք:

Առողջացածների թիվը կազմում է 414 հազար 809, մահացել է 8 հազար 635 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում