Հասարակական

Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում

1 րոպեի ընթերցում

Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 10:39-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06:39-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․07⁰ և արևելյան երկայնության 46․29⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի` Շամխոր քաղաքից 35 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․7 մագնիտուդով երկրաշարժ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Կոթի գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում