Հասարակական

Հայաստանում կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել, բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական. նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կապիկի ծաղիկի որևէ դեպք չի գրանցվել, բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական. նախարար

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ցանկացած դեպքում, երբ կասկածվում է կապիկի ծաղիկ, կատարվում է թեստավորում, մինչև այժմ բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 28-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ռուսաստանի Դաշնությունից ստացել ենք կապիկի ծաղիկի թեստավորման հավաքածուները: Մինչև այս պահն իրականացված բոլոր հետազոտությունների արդյունքները բացասական են եղել, Հայաստանում որևէ դեպք չի գրանցվել»,-վստահեցրեց Ավանեսյանը:

Ավանեսյանն ընդգծեց, որ կասկածելի ցանկացած դեպքի պարագայում միանշանակ արվում է հետազոտություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում