Հասարակական

ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներ

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ աշխատակազմն այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ստորաբաժանումներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել 2022 թվականի ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքների վիճակին:

Ամառային զորակոչի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացվող բողոքների և ահազանգերի հաշվառմամբ Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցներն այցեր են իրականացրել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մի շարք ստորաբաժնումներ (զինկոմիսատրիատներ)։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմից, այցերի ընթացքում հատուկ ուշադրության կենտրոնում են եղել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների, ինչպես նաև վարժական հավաքներին ներգրավվող անձանց իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել բժշկական հետազոտությունների և փորձաքննությունների, դրանց շրջանակում կայացված որոշումների բողոքարկման, բժշկական փաստաթղթերը զորակոչիկներին տրամադրելու ընթացքում պրակտիկայում առաջացող խնդիրներին։

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության ստորաբաժնումների ղեկավարների հետ քննարկվել են զինծառայության ներգրավման և գրավչության բարձրացման, զորակոչիկների կրթական ցենզի, առողջական վիճակի հետ կապված և Պաշտպանին հասցեագրվող բողոքներով վերհանված մի շարք հարցեր։

Համակարգային բնույթի բազմաթիվ հարցեր են բարձրացրել նաև ստորաբաժնումների ղեկավարները և ներկայացուցիչները։

Պաշտպանի աշխատակազմում իրականացվում է այցերի արդյունքների ամփոփում և ըստ այդմ գրություններ կհասցեագրվեն իրավասու գերատեսչություններ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում