Հասարակական

Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Հայաստանին է տրամադրել կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կապիկի ծաղիկի ախտորոշման թեստեր է փոխանցել ԱՊՀ մի քանի երկրների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Роспотребнадзор»-ը:

«Ռուսական թեստերը «Роспотребнадзор»-ի կողմից փոխանցվել են Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին:

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստեր այս հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար:

«Այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում։ Դրանից բացի, «Роспотребнадзор»-ի մասնագետները գործընկեր երկրների մասնագետների համար կազմակերպում են հատուկ սեմինարներ լաբորատոր ախտորոշման մեթոդների վերաբերյալ».-ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում