Հասարակական

Հայ աշակերտները Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով

2 րոպեի ընթերցում

Հայ աշակերտները Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 10-18-ը տեղի է ունեցել Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադան, որի կազմակերպիչ երկիրը Չինաստանն էր։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Հայաստանի թիմի 4 մասնակիցները ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ:

Հայաստանի աշակերտական թիմի անդամ, «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Լեոնիդ Ասատրյանը նվաճել է արծաթե մեդալ:

12-րդ դասարանի աշակերտներ Հայկ Աղեկյանը («Հերացի» ավագ դպրոց), Սոնա Սաղեյանը («Քվանտ» վարժարան) և Տիգրան Հարությունյանը (Արագածոտնի մարզ, Նորաշենի միջնակարգ դպրոց) ստացել են բրոնզե մեդալներ։ Թիմը ղեկավարել են Անդրանիկ Դավինյանը (Երևանի պետական բժշկական համալսարան) և Արմեն Գալստյանը (Երևանի պետական համալսարան):

Քիմիայի 54-րդ միջազգային օլիմպիադային (պաշտոնական կայքը՝ https://icho2022.cn) մասնակցել են 84 երկրների 326 աշակերտներ, գիտելիքի ստուգումն անցկացվել է առցանց ձևաչափով` մեկ (տեսական) փուլով, առցանց մասնակցությունն ապահովել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը։

Քիմիայի 53-րդ միջազգային օլիմպիադայում, որը նույնպես անցկացվել էր առցանց ձևաչափով, Հայաստանի թիմը նվաճել էր 3 բրոնզե մեդալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում