Տնտեսագետի համոզմամբ՝ դրամի արժևորման պայմաններում ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի համոզմամբ՝ Հայաստանում ներկայում դրամի արժևորման, արտարժույթի «էժանացման» պայմաններում այսօր ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տնտեսագետը նման տեսակետ հայտնեց հուլիսի 21-ին կայացած ասուլիսում:

«Այսօր ամենաբարվոք, ամենալավ վիճակում գտնվում են ներմուծողները, ոչ արդյունաբերողները, ոչ արտադրություն հիմնողները, այլ ներմուծողները: Եվ դա առաջին հերթին պայմանավորված է «էժան դոլարով», արժևորված դրամով»,-ասաց Մանասերյանը:

Նա նկատեց՝ ներմուծողները հիմա նույն ապրանքների դիմաց ավելի էժան են վճարում, մեծ շահույթ են ստանում:

«Երբ տնտեսության մեջ նկատվում է ազգային արժույթի արժևորում, գրեթե ավտոմատ ձևով դա անպայման բերում է գների անկման: Երբ մենք ներմուծման ուղղվածություն ունեցող պետություն ենք, ներմուծում ենք նաև համաշխարհային շուկայի գները: Երբ դրամն արժևորվում է, այդ գները՝ դրամով արտահայտված, մի քիչ պետք է անկում ապրեն, որը տեղի չի ունենում»,-ասաց տնտեսագետը:

Նա այդ առումով գների՝ պետական պատշաճ վերահսկողության կարիք է տեսնում: Տնտեսագետը նկատում է, որ այսօր ներկրողների ձեռքում կա արժևորված ազգային արժույթ, նաև անգամ բարձր գների համեմատ բարձր պահանջարկ կա, որքան էլ գները բարձրանում են, պահանջարկը չի նվազում:

Հայերեն English Español Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին