Ամփոփվել են ՀՀ ՊԵԿ-ի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագրի արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի և Համաշխարհային բանկի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի փակման արարողությունը, որին մասնակցել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Համաշխարհային Բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և այլ հյուրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, ծրագիրը մեկնարկել էր 2021թ.-ի հոկտեմբերին, որն իրականացրել է Համաշխարհային Բանկը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկայացվել են «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում իրագործված աշխատանքները: Մասնավորապես, ծրագրի շրջանակում աջակցություն է ցուցաբերվել սահմանային անցման կետերում և Արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոնների էտալոնային մոդելի մշակման, դրանցում իրականացվող բիզնես գործընթացների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգերի տեխնիկական առաջադրանքների մշակման ուղղությամբ` մաքսային վարչարարական գործընթացներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:

ԱՏԳ մասնակիցների շրջանում իրականացվել են հարցումներ` պարզելու նրանց վերաբերմունքը մաքսային վարչարարության և մատուցվող ծառայությունների մասով:

Ծրագրի ընթացքում մաքսային մարմնի աշխատակիցների համար անցկացվել են նաև ուսումնական դասընթացներ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև իրականացվող և առաջիկայում մեկնարկելիք ծրագրերը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ապահովել ծրագրերի շարունակականությունը` կարևորելով հարկային և մաքսային բարեփոխումները Հայաստանի տնտեսության զարգացման գործում:

Հայերեն Español Русский

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին