Հասարակական

ՀՀ ՊԵԿ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՊԵԿ նախագահն ու Լիտվայի դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հուլիսի 20-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՊԵԿ-ից, Ռուստամ Բադասյանը և Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն քննարկել են հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում Հայաստանի և Լիտվայի միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ մակարդակում, ինչպես նաև՝ միջազգային հարթակներում:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է ՊԵԿ բարեփոխումների օրակարգը: Երկկողմ ընդգծվել է վերջին տարիների ընթացքում իրականացվող մեծածավալ բարեփոխումների կարևորությունը՝ պետություն-տնտեսվարող հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու տեսանկյունից: Դեսպանը հայտնել է իր երկրի ոլորտային կառույցի պատրաստակամությունը՝ մաքսային բարեփոխումներին աջակցելու հարցում:

ՊԵԿ ղեկավարը բարձր է գնահատել ԵՄ գործիքների շնորհիվ Լիտվայի գործընկերների մասնակցությամբ ցուցաբերված տեխնիկական աջակցության արդյունքները և կարևորել դրանց շարունակականության ապահովումը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործուն քայլեր իրականացնել՝ Հայաստանի և Լիտվայի հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում