Գյումրին և Տվերը դարձել են քույր քաղաքներ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը և ՌԴ Տվերի քաղաքապետ Ալեքսեյ Օգոնկովը հուլիսի 20-ին Տվերում ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի համաձայն Գյումրին և Տվերը դառնում են քույր քաղաքներ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ալեքսեյ Օգոնկովի հետ զրույցի ընթացքում Դավիթ Առուշանյանը ընդգծել է մշակույթի, սպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի և թեթև արդյունաբերության ոլորտներում Գյումրիի ունեցած ներուժն ու ռեսուրսները։

«Ստորագրված համաձայնագիրը երկու քաղաքների բարեկամական հարաբերությունների ամրապնդման առաջին քայլն է։ Փոխգործակցությունը համակարգելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կարծիքների փոխանակման նպատակով կկազմակերպվեն աշխատանքային հանդիպումներ և պատվիրակությունների փոխայցեր, կանցկացվեն խորհրդակցություններ և բանակցություններ, անհրաժեշտության դեպքում կստեղծվեն աշխատանքային խմբեր՝ համագործակցության տարբեր ոլորտներում: Պայմանավորվեցինք նպաստել նաև Գյումրիի և Տվերի միջև գործարար կապերի ստեղծմանը»,- մանրամասնել է Դավիթ Առուշանյանը։

Ալեքսեյ Օգոնկովն իր հերթին շեշտել է, որ Տվերում մի շարք ոլորտների զարգացման գործում իր ներդրումն ունի նաև հայ համայնքը՝ ի դեմս Տվերում բնակվող գյումրեցիների։

Հայերեն English Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ