Հասարակական

Միգրացիոն ծառայությունն ու «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ը կխորացնեն համագործակցությունը թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում

1 րոպեի ընթերցում

Միգրացիոն ծառայությունն ու «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ»-ը կխորացնեն համագործակցությունը թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը և «Վորլդ Վիժն Ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը հուլիսի 20-ին ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ թրաֆիքինգի կանխարգելման ոլորտում գործակցային հարաբերությունները խորացնելու վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Միգրացիոն ծառայությունից, հուշագրով կողմերը կհամագործակցեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհերի նախանույնացման ուղղությամբ ջանքերի մեկտեղման հարցում՝ մասնագիտական գործունեության ընթացքում միգրացիոն շղթայում ընդգրկված պետական ծառայողների գիտելիքների ու հմտությունների ամրապնդման միջոցով։

Առաջիկայում Միգրացիոն ծառայության, «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի թիմի և այլ շահագրգիռ կառույցների ներկայկացուցիչների ներգրավմամբ կմշակվի միգրացիոն շղթայում ընդգրկված պետական ծառայողների մասնագիտական վերապատրաստման ծրագրի մոդուլը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում