20 ծնունդ, 31 նոր հղիություն. պատերազմում զոհվածների ընտանիքները համալրվում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության «Անպտղության հաղթահարման» պետական ծրագրով ցուցանիշները տարեցտարի բարելավվում են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը նշեց, որ տարեցտարի ավելանում է շահառուների թիվը:

«Եթե 2021-ին ամբողջ տարվա ընթացքում ծրագրի շրջանակում սպասարկվել է 917 շահառու, ապա այս տարվա միայն առաջին կիսամյակում արդեն 577 շահառու է սպասարկվել: Ասեմ, որ այս տարվա առաջին կիսամյակում ծրագրի շրջանակում ծնվել է 44 երեխա: Եվ այս տարվա առաջին 6 ամիսներին գրանցվել է 104 նոր հղիություն: Դեռ չեմ խոսում նախորդ տարի արձանագրված հղիությունների մասին, որոնց ծնունդները սպասում ենք տարվա երկրորդ կեսին»,-ասաց Նունե Փաշայանը:

Եթե ծրագրի շրջանակում անձը ճանաչվել է շահառու, ապա բոլոր ծախսերն իրականացվում են պետական միջոցների հաշվին՝ հետազոտություն, բեղմնավորում, ներպատվաստում արգանդի խոռոչում: Ծրագրի շահառու կարող են դառնալ հաշմանդամություն ունեցող անձինք, եթե հաշմանդամությունը չի խոչընդոտում կնոջ հղիության կրելուն: Հաջորդ խումբը սահմանամերձ բնակավայրերի բնակիչներն են, այնուհետև զինծառայողներն ու զինծառայողներին հավասարեցված անձինք: Փոփոխությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմից հետո ծրագրի շահառուներ կարող են լինել զոհվածների ծնողները: 2022 թվականին ևս կատարվեց փոփոխություն, որի համաձայն, շահառուների շրջանակն ընդլայնվեց: Մասնավորապես, կարող են դիմել դատական կարգով անհայտ կորած ճանաչվածների և 44 օրյա պատերազմից հետո սահմանին զոհված զինվորների ծնողները:

Ծրագրի շրջանակում պատերազմի, ռազմական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքներում արդեն 20 երեխա ծնվել է: Գրանցվել է 31 նոր հղիություն:

«Այս շահառուների խմբի հետ նրբանկատ աշխատանք է պահանջվում: Ծանր սթրեսի ենթարկված կանայք են, որոնց հետ նաև հոգեբանական աշխատանք պետք է տարվի: Դրանից բացի, իրենց պարագայում մոր տարիքային շեմը բարձր է, իսկ նման դեպքում ուղեկցող հիվանդություններ ունենալու հավանակությունը մեծ է: Կազմակերպվում է բժիշկների կոնսիլիում ցանկացած վտանգից խուսափելու համար»,-ասաց Նունե Փաշայանը:

«Անպտղության հաղթահարման» պետական ծրագրի շրջանակում շահառուների թվի ավելացմանը զուգահեռ նաև ավելացվում է ֆինանսավորումը: 2020 թվականին հատկացված է եղել 300 մլն դրամ, 2021 թվականին կատարվել է 500 մլն դրամի աշխատանք, 2022 թվականի համար պետական ֆինանսավորումը կազմում է 917 մլն դրամ:

Հայերեն Español

Ֆրանսիայի հարավում թանգարանից գողացված Ռենուարի երկու կտավները հայտնաբերվել են. վեց մարդ ձերբակալվել է

ԲՏԱԱԲ նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք. 4 անձ ձերբակալվել է

Գրադարանավարի օրվա առթիվ խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքից մասնակցել է 142 դպրոցական

Սևան համայնքը կներկայանա Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի Կանաչ գոտում

Աշակերտների ցույցերի ֆոնին Ֆրանսիայի կրթության նախարարը խոստացել է լրացուցիչ 3000 ուսուցչի ընդունել դպրոցներ

ՀՀ կառավարությունը 813 մլն 386 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար

Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցել

Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով Սաուդյան Արաբիայի 3 քաղաքացի է զոհվել