Գործընկերների լուրեր

Սյունիքի մարզում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

5 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներում մեծ շուքով նշվել է Հանքագործի և մետալուրգի տոնը։ Մասնագիտական օրվակապակցությամբ հուլիսի15-ին և 16-ին տեղի են ունեցելտոնական միջոցառումներ։ Հուլիսի 15-ին Քաջարանում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքումելույթով հանդես է եկել Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը՝ նշելով.

«GeoProMining ընկերությունը Հայաստանում գործում է 2007 թվականից. մենք եղել ենք այս հրաշալի երկրի տնտեսության անբաժանելի մասը՝ միասին կառուցելով երկրի հանքարդյունաբերության ոլորտը։ Մենք նաև հպարտ ենք, որ այս տարի դարձել ենք հայկական արդյունաբերության հսկայի՝ ԶՊՄԿ-ի մեծամասնական բաժնետեր։ Այս կոմբինատը Հայաստանի տնտեսության կենտրոնական օղակն է։ Մենք ձգտում ենք շարունակական զարգացման, ուստի 2022 թ. ԶՊՄԿ-ի ողջ թիմի օգնությամբ մենք նախատեսում ենք 2021 թվականի համեմատ արտադրությունն ավելացնել 25%-ով։ Մենք նաև ձգտում ենք ստեղծել հայեցակարգային նոր հանքարդյունաբերական ոլորտ՝ ավելի երկար արժեշղթայով, արդիականացված և ավելի արդյունավետ ոլորտ, որն ավելի շատ օգուտ կբերի հասարակությանը և երկրին»:

ԶՄՊԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ,Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանն իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է.

«Հանքարդյունաբերության ոլորտը վերջին գրեթե 20 տարում, տարբերժամանակներում ապահովել է Հայաստանի արտահանման 30-40%-ըև համախառն ներքին արդյունքի 6-10%։ Սրանք պարզապես թվեր չեն, այս թվերը արտացոլում են հանքարդյունաբերության նշանակությունը մեր երկրի համար։Չենք կարող չընդունել, որ ոլորտում կան լուծման ենթակա բազմաթիվ խնդիրներ, որոնք մեր գործընկերների հետ միասին պետք է լուծենք։ Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է դառնա ժամանակակից, մրցունակ ու պատասխանատու կառավարվող ոլորտ, որն իր հետևից կբարձրացնի արդյունաբերության մյուս ճյուղերը։ Ես սա եմ տեսնում նաև որպես Հանքագործների և մետալուրգների միության կարևոր առաքելություններից մեկը»։

Գեոպրոմայնինգի խմբի անդամ ձեռնարկությունները մշտապես երկրի խոշոր հարկատուների առաջին տասնյակում են։ Առաջին հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Ընկերությունը2020 թվականին վճարել է42.9միլիարդ դրամ հարկ,2021 թվականին՝ 48,8 միլիարդ դրամ: Ընկերությունը նաև Հայաստանում ամենախոշոր սոցիալական ներդրումներ իրականացնող ընկերությունն է։ Այսպես՝ 2020-2021 թթ. ընթացքում ԶՊՄԿ-ի իրականացրած համայնքային սոցիալական ծրագրերը գերազանցել են 15 միլիարդ դրամը։ Ծրագրերն իրականացվում են համայնքային զարգացման, սոցիալական օգնության,ենթակառուցվածքային, մշակույթի, սպորտի առողջապահության ոլորտներում:Ընկերության մատակարարների քանակը մոտ 700-ն է, որից մոտ 500-ը հայաստանյան ընկերություններ են, որոնք երկրի տնտեսության վրա կոմբինատի ստեղծած զգալի մուլտիպլիկատիվ ազդեցության մաս են կազմում:

Տոնական նիստի ընթացքում տեղի է ունեցելկոմբինատի վետերանների ուլավագույն աշխատակիցների պարգևատրման արարողություն: Մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով են պարգեւատրվել երկու ձեռնարկությունների 37 վաստակաշատ աշխատակիցներ։

Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի հայաստանյան ձեռնարկություններում՝ ԶՊՄԿ-ում, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում, Արմենիան մոլիբդենում փրոդաքշն (ԱՄՓ) և Գեոպրոմայնինգ Գոլդ ընկերությունում աշխատում է ընդհանուր առմամբ 7355 աշխատակից։ 2020-2021 թվականների տվյալներով ԶՊՄԿ-ում աշխատում է 4450 մարդ։ Անուղղակի աշխատատեղերի գործակցի հաշվարկով՝ ԶՊՄԿ-ն անուղղակի ապահովում է մոտ 15 հազար աշխատատեղ։

Օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Քաջարանի մշակույթի պալատում բացվել է նաև Կապանի երկաբանական թանգարանի հանքագործության ու մետալուրգիայի ցուցանմուշների և ԶՊՄԿ պատմական լուսանկարների ցուցահանդես։ Տոնական օրն ամփոփվել է համերգով, որն անցկացվել է Քաջարանում և Ագարակում՝ Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի հովանավորությամբ: Համերգի ընթացքում ելույթ են ունեցել հայաստանյան և ռուսաստանյան աստղեր։

Հուլիսի 16-ին ԶԼՄ ներկայացուցիչները այցելել ենկոմբինատ, եղել ենբաց հանքում՝ ջարդման արտադրամասում, հարստացուցիչ ֆաբրիկայում, ծանոթացել իրականացվողաշխատանքներին,նորհամակարգերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում