Sevan Startup Summit 2022-ը չի կայանա տեխնիկական խնդիրների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեխնիկական և ժամանակային խնդիրների պատճառով այս տարի ևս Sevan Startup Summit-ը չի անցկացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Startup Armenia հիմնադրամը։

«Չնայած այն հանգամանքին, որ այս պահին «Սևան» ազգային պարկի և կառավարական այլ գերատեսչությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում սամիթի համար մենք գտել ենք գրեթե հարմար նոր տարածք, և չնայած 2021-ից ի վեր բավականին աշխատանք ենք կատարել, որպեսզի Sevan Startup Summit 2022-ն իրականություն դառնա, ստիպված ենք հայտարարել, որ այս տարի ևս տեխնիկական և ժամանակային որոշակի խնդիրների պատճառով հուլիսի վերջին տարածաշրջանում ամենամեծ և ամենասպասված հավաքը չի կայանա իր մասշտաբով և ձևաչափով, ինչպես ընկալվում է մեր էկոհամակարգի կողմից»,- նշել է Seaside Startup Summit-ի գործադիր տնօրեն Վահագն Ռափյանը։

Startup Armenia հիմնադրամը ներկայումս ակտիվորեն աշխատում է Seaside Startup Summit Australia և SSSholidays India Goa սամիթները այս տարվա աշնանն անցկացնելու ուղղությամբ։ Կազմակերպիչները նշել են, որ շուտով կսկսվեն Sevan Startup Summit 2023-ի նախապատրաստական աշխատանքները, և վստահեցնում են, որ այն տեղի կունենա։

Seaside Startup Summit նախագիծը կազմակերպվում է Startup Armenia-ի կողմից 2016 թվականից: 2016-ից 2019 թվականներին ավելի քան 1000 ստարտափներ, բանախոսներ, մենթորներ, ներդրողներ ավելի քան 50 երկրներից մասնակցել են Հայաստանում և արտերկրում անցկացված 6 ճամբարային բիզնես ֆորումներին: Միջոցառման շրջանակներում մինչ այժմ կատարված ներդրումները գերազանցել են 4 մլն դոլարը։

Հայերեն English Français Русский

Բրազիլիայում փոքր մարդատար ինքնաթիռը բանուկ փողոցում ընկել է ավտոբուսի վրա

ՀՀ ՏԿԵ նախարարը Մանիլայում մասնակցել է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին

Հաղթեց եղբայրությունը. Համահայկական ձմեռային երկրորդ խաղերն ավարտված են

ՄՔԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները և խոստանում շարունակել «արդարության ապահովումը»

Մասիսի երկաթգծի մոտակայքում այրվել է ավտոմեքենա

Հանրապետությունում առկա է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն, ինչը բնորոշ է սեզոնին. մասնագետ

Իրանը սպառնացել է հայելային պատասխան տալ ԱՄՆ-ի գործողություններին

Հայաստանի ՓՄՁ-ները Ավստրիայում, Չեխիայում, Իտալիայում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն կունենան

ՀՀ ԱԺ նախագահը Բելգիայի գործընկիերոջ հետ հանդիպմանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգին

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին գերազանցել է 30 մլրդ դոլարը