Հասարակական

Հայաստանում 2023 թվականին կենսաթոշակները կբարձրանան մինչև 6 հազար դրամով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2023 թվականին կենսաթոշակները կբարձրանան մինչև 6 հազար դրամով

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաջորդ տարի նախատեսված է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք 2023 թվականին նախատեսում ենք բարձրացնել կենսաթոշակներն ու նպաստները: Ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին է հայտարարել վարչապետը կառավարության նիստում »,-ասաց Մկրտչյանը:

Նախարարի խոսքով՝ հիմա աշխատանքային կարգով քննարկում են 2023 թվականի բյուջեն:

«Նախատեսված է կենսաթոշակի մինչև 6 հազար դրամ բարձրացում՝ 2 փուլով»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այլ միջոցառումներ ևս նախարարությունում քննարկվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում