Հասարակական

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 դեպք. մահվան դեպք չի գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 դեպք. մահվան դեպք չի գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հուլիսի 4-10-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 771-ի, որից 413 հազար 43-ը`առողջացման, 8626-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 226 քաղաքացի, մահվան դեպք չի գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 418 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 5256 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 142 հազար 709-ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում