Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 15 հազար 679 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի դեմ ամբողջապես պատվաստվել է 1 միլիոն 15 հազար 679 մարդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Միայն առաջին դեղաչափով կատարվել է 123 հազար 823 պատվաստում:

Խթանիչ դեղաչափը ստացել է 59 հազար 689 մարդ:

Հայերեն English Русский Türkçe