Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայազգի անվանի գիտնական, գործարար, բարերար Նուբար Աֆեյանին կշնորհվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Երևանի պետական համալսարանից, այդ կապակցությամբ հանդիսավոր միջոցառման ընթացքում գիտնականը հանդես կգա ելույթով, կպատասխանի ներկաների հարցերին:

Նուբար Աֆեյանը մասնակցել է կենսաբանական ուղղվածություն ունեցող գիտական և տեխնոլոգիական 20-ից ավելի հաստատությունների հիմնադրմանն ու կայացմանը, հանդես է եկել մարդասիրական նախաձեռնություններով, արժանացել է պետական պարգևների և մրցանակների։

Հայերեն English Español Français Русский Türkçe