Հասարակական

Այրվել են փաստաթղթեր, վնասվել ավտոմեքենաներ. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել բանկում տեղի ունեցած պայթյունից

2 րոպեի ընթերցում

Այրվել են փաստաթղթեր, վնասվել ավտոմեքենաներ. ԱԻՆ-ը մանրամասներ է հաղորդել բանկում տեղի ունեցած պայթյունից

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ –ում դեռևս չբացահայտված հանգամանքներում տեղի ունեցած պայթյունի հետևանքով արխիվային սենյակում այրվել են փաստաթղթեր (մոտ 4 խմ), վնասվել սրահում գտնվող հաճախորդների սպասարկման պատուհանները, դուռը, ներսենյակային պատը (մոտ 30 քմ), բանկի մոտակայքում կայանած «Mazda», «Opel» և երկու «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները, հարակից տարածքում գտնվող ավիատոմսերի սրահի պատուհանը։ «Արմենպրես»-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է, վեցը՝ տուժել:

Տուժածներ Հ. Կ.-ն (ծնված 1991 թ․), Հ. Չ.-ն (ծնված 1996 թ․), Լ. Ա.-ն (ծնված 1996 թ․), Ա. Մ.-ն (ծնված 1972 թ․), Հ. Խ.-ն (ծնված 1978 թ․), Լ. Շ.-ն (ծնված 1996 թ․) և Ռ. Խ.-ն (ծնված 1963 թ․) հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ Հ․Կ-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, Հ․ Չ.-ինը, Հ․ Խ.-ինը, Լ․ Շ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Լ․ Ա.-ինը և Ա․ Մ.-ինը՝ բավարար:

Հ․ Չ.-ն, Հ․ Խ.-ն և Լ․ Շ.-ն տեղափոխվել են Երևանի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, Ռ․ Խ-ն մահացել է։

Արագածոտնիմարզայինճգնաժամայինկառավարմանկենտրոնհուլիսի 6-ինժամը 09:07-ինահազանգէստացվել,որԱշտարակքաղաքիբանկերիցմեկումտեղիէունեցելպայթյուն՝հրդեհիբռնկմամբ:

ԴեպքիվայրէրմեկնելԱԻՆՓԾմարզայինփրկարարականվարչությանհրշեջ-փրկարարականջոկատիցերկումարտականհաշվարկ:Ըստնախնականտվյալների՝կամեկզոհև

հինգտուժած:

ՏուժածներըհոսպիտալացվելենԱշտարակքաղաքիԲԿ,որտեղից հիվանդներից մեկը տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում