Բերձորի և Աղավնոյի բնակիչների և ճանապարհի համար լուծումներ գտնելու մասով մոտավորապես 1,5 տարի ունենք. ԱԽ քարտուղար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերձորի և Աղավնոյի հետ կապված հարցերը նոյեմբերի 9-ից սկսած քննարկվել են Արցախի գործընկերների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հունիսի 30-ի Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ Արցախի իշխանություններն այդ մասով աշխատանքներ են տանում։

«Մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի, և՛ բնակիչների համար լուծումներ գտնելու մասով: Մոտավորապես 1,5 տարի ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք ու լուծումներ կգտնենք», - նշեց նա:

Խոսելով խաղաղության օրակարգից՝ ԱԽ քարտուղարն ասաց՝ այնպես չէ, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու:

«Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապահովելու հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ, բայց նաև հասկանում ենք, որ միայն Հայաստանից չէ դա կախված»,-ասաց Գրիգորյանը:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ