ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 20-26-նընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 139 դեպք:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից` նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 423 հազար 243-ի, որից 412 հազար 755-ը`առողջացման, 8 626-ը` մահվան ելքով:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 62 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 178 բուժառու:
Մեկ շաբաթում կատարվել է 4 հազար 780 թեստավորում:
Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 132 հազար 461-ի: