ԿԳՄՍ նախարարը Գերմանիայի դեսպանին առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունիսի 24-ին հանդիպել են ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին ետղեկացրին ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Ողջունելով դեսպանին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է հայ-գերմանական կրթական, գիտական, մշակութային ու սպորտային ոլորտներում համագործակցության շարունակությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։ Շեշտելով Գերմանիայի արդյունավետ փորձը՝ Վահրամ Դումանյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Մասնավորապես կարևորելով ՀՀ հանրակրթական դպրոցներում գերմաներենի խորացված ուսուցման իրականացումը` կողմերը դիտարկել են ծրագրում նոր դպրոցների ընդգրկման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն առաջնահերթ է համարել միջին մասնագիտական ոլորտում իրականացվող հայ-գերմանական համագործակցության ծրագիրը, որի արդյունքում ՀՀ միջին մասնագիտական մի շարք հաստատություններում ներդրվել է դուալ կրթությունը:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարն առաջարկել է զարգացնել միջբուհական համագործակցությունը՝ ուսանողների, դասախոսների, երիտասարդ գիտնականների փոխանակման և կրթահետազոտական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաև կարևորել մշակույթի և սպորտի ոլորտներում համատեղ միջոցառումներ կյանքի կոչելու անհրաժեշտությունը:

Նախարարն այս առումով կարևորել է Գերմանական ակադեմիական փոխանակման կենտրոնի (DAAD) աջակցությամբ իրականացվող ծրագրերը, ինչի առնչությամբ դեսպանը նշել է, որ Հայաստանին տրամադրվող կրթաթոշակային տեղերը կավելացվեն:

Դեսպան Վիկտոր Ռիխտերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և ասել, որ Գերմանիան կշարունակի համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստ է աջակցել Հայաստանին՝ որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Գերմանիայում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ